| Մուշեղ's profileԲարի Գալուստ Մուշեղ Յուզ...PhotosBlogNetwork | Help |
|
|
May 14 Մագային... *** Ռիմային...Գարնան շնչով
Գարնան շնչով, գարնան բույրով առլեցուն, Քո վարսերը, ա՜խ, վարսերը քո սևիկ՝ Իմ հոգու մեջ արեգակներ են բացում Եվ ցորենի հասկի երգը երգում ինձ: Արևի պես, ու արևից էլ հզոր, Քո աչքերը իմ աշխարհն են տաքացնում, Ու ամեն պահ, քնած լինեմ, թե արթուն, Աչքերիդ լույսն իմ հոգում հույս է բացում: Ռոմանտիկ պատկեր Ռոմանտիկ պատկեր... Գնում է աղջիկն ու լաց է լինում, Իսկ հեռու- հեռվում մի ջահել տղա Իրեն կորած է արդեն համարում, Ու հուսահատված, ու հուսալքված Սրտի փոխարեն նա պոմպ է զգում, Որ իր արյունն է ուղղակի քաշում ու տալիս գլխին... Մի բան կա միայն տղայի մտքին. Մեռնել է ուզում, մեռնել ու ոչինչ, Ոչ մի պատառիկ աղջկա խոսքից, Ոչ մի SMS ու ոչ մի ժպիտ Չի ուզում հիշել: Չի ուզում տեսնել Ինքն իրեն անգամ նա հայելու մեջ... Ռոմանտիկ է չէ՞... Ու ծիծաղելի, Ու ... թույլ, երևի... Կարող եք ազատ, ու գուցե նաև, նույնիսկ՝ անպատիժ Ծաղրել տղային... Հիմա նա չկա, հիմա ՆԱ չկա... TrackbacksThe trackback URL for this entry is: http://mshush.spaces.live.com/blog/cns!BA4A104B1DBE266D!168.trak Weblogs that reference this entry
|
|
|