| Մուշեղ's profileԲարի Գալուստ Մուշեղ Յուզ...PhotosBlogNetwork | Help |
|
|
May 14 Նամչուկին... *** Ռիմային... *** Արմինեին... Թիթեռ
Կուզեի լինել թիթեռ սևաթև, Այգուդ կածանի եզրին իջնեի, Նայեիր դու ինձ, ու իմ թևերին Քո հուր աչքերի հետքը թողնեիր: Ու թռչեի ես հավերժի միջով. Երկու ալմաստներ` թևերիս վրա, Ու հիշեիր ինձ լռիկ հառաչով, Եվ ափսոսանքով, որ արդեն ... չկամ Թախիծ
Քո աչքերում թաքուն թախիծ նկատեցի, Ու թախիծն այդ գաղտագողի սիրտս մտավ, Ու իմ սերը քո թախիծին ես ձուլեցի, Սակայն ավա՜ղ, քո թախիծը սեր չդարձավ... Առավոտ Թախծոտ շշուկներ, մշուշներ աղոտ... Մրմունջներ թաքուն հնչեցին օդում Ու երազանքիս մեջ` մի առավոտ... Ու առավոտում մի հրաշք կար` դու... Եվ առավոտի վաղորդյան օդում Քո շնչի անուշ վարդաբույրը կար, Ու քո աչքերի երկնագույն մովում Ծագող արևի մեղմաշունչ մի կայծ... Անէանալով իմ էությունից, Քո էությանը ծածուկ դիպչելով, Ես հեռանում եմ ինքս ինձանից՝ Հավերժ դեպի քեզ՝ քեզնից փախչելով... TrackbacksThe trackback URL for this entry is: http://mshush.spaces.live.com/blog/cns!BA4A104B1DBE266D!166.trak Weblogs that reference this entry
|
|
|