| Մուշեղ's profileԲարի Գալուստ Մուշեղ Յուզ...PhotosBlogNetwork | Help |
|
|
April 29 ԾաղիկըԲյուրեղապակյա ծաղիկը ննջում, Ու երազում է բյուրեղապակյա դաշտերում զարթնել, Ու որ հիանան իրենով ոչ թե Ապակյա տուփում, Այլ մի հասարակ, Բյուրեղապակյա Բլրակի լանջին... Բյուրեղապակյա ծաղիկը ննջում, Ու կանչն է լսում բյուրեղապակյա Բյուր ծաղիկների, Որոնք վաղուց են արդեն փշրվել Դաշտերում վայրի... Նա չի հասկանում, որ ինքը երբեք Չի եղել ծաղիկ, Նա եղել է լոկ Բյուրեղապակյա, փխրուն արձանիկ... TrackbacksThe trackback URL for this entry is: http://mshush.spaces.live.com/blog/cns!BA4A104B1DBE266D!163.trak Weblogs that reference this entry
|
|
|