| Մուշեղ's profileԲարի Գալուստ Մուշեղ Յուզ...PhotosBlogNetwork | Help |
Բարի Գալուստ Մուշեղ Յուզբաշյանի ստեղծագործական եզերքը |
|||||||||||||
|
|
November 21 «Մշուշում»Մենախոսություն May 14 «Մշուշում»Քնքուշ բառեր շշնջացի,
Ու պատասխան ինձ ժպտացիր... Ու ինձ թվաց, թե ժպիտդ Մի նոր կյանքով, Նոր օրերի նոր բերկրանքով Լցրեց հոգիս... Սակայն ավաղ Նույնիսկ չէի պատկերացնում, Որ այդ դյութիչ ժպիտիդ հետ Հոգիս լցվեց ոչ թե խինդով, Այլ անսահման, անբուժելի տառապանքով: Ես հեռանայի հավատով լեցուն,
Ես հեռանայի ուրախ ու անքուն... Իսկ դու` գրկեիր բարձն ու ժպտայիր... Անկատա՜ր երազ... Այդ դեպքում որտե՞ղ կլիներ կյանքը, Որտե՞ղ կլիներ նրա անիրավ, բութ արձագանքը, Ու ի՞նչ կանեին սատանաները մեր հոգիներում... Այդպես չի լինում... Հարց Անզոր ճիչը կոկորդումս հասունանում, Ու պատռում է երազներիս պատյանը նուրբ, Նրա մասին մտածելն իսկ՝ մեղք է թվում, Նա մաքուր էր, անբասիր էր, գուցեև՝ սուրբ... Զգացածիս գույնն ու համը կհասկանա Լոկ միայն նա, ով կկարդա հոգիս մի օր, Ա՛խ, ո՞վ է նա... հրեշտա՞կ է, թե՞ սատանա, Մինչ ե՞րբ պիտի փնտրեմ նրան մտամոլոր... «Մշուշում»*** Քո գեղեցիկ աչքերի մեջ Ինձ բերեցիր դու սեր անշեջ, Ու երբ սրտիս նվիրական թաքստոցում Բոցկլտում էր սերը հրաշք՝ քո նվիրած, Դու սեթևեթ ... Առաքինի ... Ու սառցային – սառը խոսքով, Ու ժպիտով երեսառած՝ Հետ վերցրեցիր իմ սրտի մեջ կանթեղ դարձած Արև - սերը քո պարգևած, Ու զարմացար՝ Թե ինչու՞ է իմ աչքերում կյանքը մեռած: *** Հայտնվեցիր երազի պես, Ու հեռացար ինչպես երազ, Ինձ թողնելով անքուն գիշեր, Մի քիչ ժպիտ, ու մի քիչ սեր... ՔՈ ԱՉՔԵՐԸ Քո աչքե˜րը... Քո՜ աչքերը... Գիշերները իմ հուշերին Լույս են տալիս քո աչքերը, Բոլոր տխուր, վատ պահերին Հույս են տալիս քո աչքերը... Ա՜յ հիմա նոր հասկանում եմ... Քո աչքերը... Ադամանդ են քո աչքերը, Տիեզերքի ամենամեծ, Անգին զարդն են քո աչքերը, Էլ ի՞նչ ասեմ... Քո աչքերին ինչ էլ ասեմ` քիչ կլինի.. Կուզե՞ս, բացեմ քեզ մի գաղտնիք. Ես ... ՍԻՐՈՒՄ ԵՄ քո աչքերը: «Մշուշում»Գարնան շնչով
Գարնան շնչով, գարնան բույրով առլեցուն, Քո վարսերը, ա՜խ, վարսերը քո սևիկ՝ Իմ հոգու մեջ արեգակներ են բացում Եվ ցորենի հասկի երգը երգում ինձ: Արևի պես, ու արևից էլ հզոր, Քո աչքերը իմ աշխարհն են տաքացնում, Ու ամեն պահ, քնած լինեմ, թե արթուն, Աչքերիդ լույսն իմ հոգում հույս է բացում: Ռոմանտիկ պատկեր Ռոմանտիկ պատկեր... Գնում է աղջիկն ու լաց է լինում, Իսկ հեռու- հեռվում մի ջահել տղա Իրեն կորած է արդեն համարում, Ու հուսահատված, ու հուսալքված Սրտի փոխարեն նա պոմպ է զգում, Որ իր արյունն է ուղղակի քաշում ու տալիս գլխին... Մի բան կա միայն տղայի մտքին. Մեռնել է ուզում, մեռնել ու ոչինչ, Ոչ մի պատառիկ աղջկա խոսքից, Ոչ մի SMS ու ոչ մի ժպիտ Չի ուզում հիշել: Չի ուզում տեսնել Ինքն իրեն անգամ նա հայելու մեջ... Ռոմանտիկ է չէ՞... Ու ծիծաղելի, Ու ... թույլ, երևի... Կարող եք ազատ, ու գուցե նաև, նույնիսկ՝ անպատիժ Ծաղրել տղային... Հիմա նա չկա, հիմա ՆԱ չկա... «Մշուշում»Չեմ կարողանում Չեմ կարողանում ժպիտս զսպել, Երբ քո մասին եմ հանկարծ մտածում, Չեմ կարողանում աչքերս փակել, Ու քեզ չտեսնել աչքերիս առաջ, Չեմ կարողանում ինքս ինձ խաբել, Կամ էլ համոզել, թե չեմ սիրում քեզ, Չեմ կարողանում գլուխս փափուկ բարձին դնելիս Չպատկերացնել, թե դա գիրկն է քո, Չեմ կարողանում իմ կյանքում հիմա, կամ ապագայում Բացի քեզանից, տեսնել ուրիշին, Չեմ կարողանում քո ներկայության պայծառ լույսի հետ Չհամեմատել իմ մենակության խավարը տաղտուկ, Եվ չտառապել Չեմ կարողանում... Չեմ կարողանում ապրել առանց ՍԵՐ: ԳԱՐՈՒՆ Է Գարուն է, սեր իմ, Գարուն է եկել, Ուզում եմ անվերջ Գարունը երգել: Գարուն ես, սեր իմ, Լեցուն ես բույրով, Լեցուն ես գարնան Անուշ համբույրով: Գարու՛ն իմ, սե՛ր իմ, Արի դու ինձ մոտ, Արի, համբուրեմ Հոգիդ` դեռ ձյունոտ: Գարուն է, սեր իմ, Գարուն է եկել, Ուզում եմ անվերջ Գարունը երգել: «Մշուշում»ԹԻԹԵՌ
Կուզեի լինել թիթեռ սևաթև, Այգուդ կածանի եզրին իջնեի, Նայեիր դու ինձ, ու իմ թևերին Քո հուր աչքերի հետքը թողնեիր: Ու թռչեի ես հավերժի միջով. Երկու ալմաստներ` թևերիս վրա, Ու հիշեիր ինձ լռիկ հառաչով, Եվ ափսոսանքով, որ արդեն ... չկամ Թախիծ
Քո աչքերում թաքուն թախիծ նկատեցի, Ու թախիծն այդ գաղտագողի սիրտս մտավ, Ու իմ սերը քո թախիծին ես ձուլեցի, Սակայն ավա՜ղ, քո թախիծը սեր չդարձավ... Առավոտ Թախծոտ շշուկներ, մշուշներ աղոտ... Մրմունջներ թաքուն հնչեցին օդում Ու երազանքիս մեջ` մի առավոտ... Ու առավոտում մի հրաշք կար` դու... Եվ առավոտի վաղորդյան օդում Քո շնչի անուշ վարդաբույրը կար, Ու քո աչքերի երկնագույն մովում Ծագող արևի մեղմաշունչ մի կայծ... Անէանալով իմ էությունից, Քո էությանը ծածուկ դիպչելով, Ես հեռանում եմ ինքս ինձանից՝ Հավերժ դեպի քեզ՝ քեզնից փախչելով... «Մշուշում»HOMO - SAPIENS
Ինչու՞ ես ժպտում, Երբ լացել է պետք, Ինչու՞ ես լալիս, Երբ խնդալ է պետք: Ինչու՞ քո հոգու այդ բարկ արևից Գորշ մթություն է տարածվում միայն Ու տաքացնելու փոխարեն Ավա՜ղ, մրսեցնում մարդկանց... Ինչու՞ ես ապրում, Երբ մեռնել է պետք, Եւ կամ տառապում, Երբ պետք է սիրել... Հանի՛ր քո միջից Ոգին այդ թշվառ Ինքնակործանման, Ու տուր խոզերին... Գտի՛ր քեզ, ո՛վ մարդ, Գտիր, ու երբեք Էլ մի կորցրու, Եղիր ու մնա Դու՝ ՄԱՐԴ – ԲԱՆԱԿԱՆ .. Մշուշոտ պատկեր
Մշուշոտ պատկեր... Աղոտ ինչ-որ կյանք... Հեռավոր մի ձայն, Տխու՜ր, մենավո՜ր Ու դժբա՜խտ, դժբա՜խտ... Երազներ դաժան, Ու ԴԵՌ անկատար... Ու ԴԵՌ անկատա՜ր... Անիծվես դու, ԿՅԱՆՔ... ԿՅԱՆՔ, դու անիծվե՜ս... Հորիզոնին կից՝ Արյունոտ մի գիծ, Ու երկրագնդի արյունոտ վզին՝ Հուժկու տապարի հարվածից ծնված, Արյունով լցված, ոսկրապատ մի վիհ... Իսկ հաղթանակին Կատաղի ձգտող մի քանի խղճուկ, Կեղտոտ մարդուկներ Փորձում են հասնել, ի՜նչ էլ որ լինի՝ Իրենց կարևոր նպատակիկին՝ Որովայն լցնել... Մեղա՜ քեզ... Աստվա՜ծ... Զգույշ, չխեղդվես ... Արյունի վիհում ... April 29 «Մշուշում»Բյուրեղապակյա ծաղիկը ննջում, Ու երազում է բյուրեղապակյա դաշտերում զարթնել, Ու որ հիանան իրենով ոչ թե Ապակյա տուփում, Այլ մի հասարակ, Բյուրեղապակյա Բլրակի լանջին... Բյուրեղապակյա ծաղիկը ննջում, Ու կանչն է լսում բյուրեղապակյա Բյուր ծաղիկների, Որոնք վաղուց են արդեն փշրվել Դաշտերում վայրի... Նա չի հասկանում, որ ինքը երբեք Չի եղել ծաղիկ, Նա եղել է լոկ Բյուրեղապակյա, փխրուն արձանիկ... February 26 «Մշուշում»
«Մշուշում»ԳԻՇԵՐ Գիշեր... իմ ընկեր, իմ հավատարիմ, իմ փնտրտուքներ, իմ սերեր, հուշեր... Քո մութ խորքերից ինձ աչքով անող, ինձ ծանոթ լույսեր, ինձ ծանոթ հույսեր... Գիշեր, իմ ընկեր, իմ անմեղություն, իմ առաջին մեղք, իմ առաջին երգ, առաջին ցնորք ու կիրք առաջին... Քո լռության մեջ ինչքան հուսահատ ճիչեր եմ խեղդել, ինչքան կաթիլներ սպասումիս մոմից... Գիշեր, իմ ընկեր, թույլ տուր ինձ նայել քո աչքերի մեջ, ու փնտրել այնտեղ իմ ինքնությունը, իմ մանկությունն ու երազները իմ, ու հետո... թույլ տուր աչքերս փակել ու մաքրիր ինձնից մղձավանջը այս. հոգնել եմ արդեն, գիշեր, սիրելիս...«Մշուշում»Դու կլանում ես թախիծս լույսե ու վերածում այն սիրո կրակի,
Ու խենթությունս անդորր է գտնում հայացքում քո ջինջ, Եվ ջերմանալով մեղմ ճաճանչներից քո արեգակի` Խենթ արթնությունս դանդաղ դառնում է ժպիտային նինջ Գիտեմ, որ խենթ եմ,
Որ խաղում եմ ես, Ու խաղադրույքն իմ կյանքն է, որ կա, Գիտեմ, սիրելիս, Սակայն իմացիր, Որ երազանքն է խաչելությունս, Ու տառապանքը՝ երգերիս հունը... Տես ինձ այնպիսին, Ինչպիսին կուզես, Կամ էլ ինչպիսին կամ իրականում, Միայն մի լքիր... ես սիրում եմ քեզ... «Մշուշում»*** Դու ինձ սիրիր, Ինձ նվիրիր քո ժպիտից մի մասունք, Քո վարսերի ծիածանից մի փնջիկ, Քո աչքերից մի կաթիլ լույս ինձ նետիր, Ու ինձ փոխիր, ու ինձ նոր կյանք ավետիր, Հետո լցրու դու բաժակը իմ հույսի, Ու թող հարբեմ քո շուրթերի կրակով, Հետո... թեկուզ մանկան նման ինձ խաբիր, Թեկուզ այրիր հաշիշե ցնորքն իմ այս, Միայն հիմա դու շուրթերս համբուրիր, Միայն հիմա իմ համբույրով դու բուրիր... *** Ձեր աչքերից մի քիչ կրակ ինձ նվիրեք, Որ իմ անգույն ներկան երկնի գույներ բազում, Իմ մատուռում ձեր սրտերից մի մոմ դրեք, Որ լուսանան առավոտներն իմ երազում: Ախ, աղջիկներ, ինչպես եք դուք ինձ խենթացնում, Մեկդ՝ արեւ խենթ ու խելառ, մյուսդ՝ մահ, Ձեր աչքերի կրակով են երազներս տաղեր ծնում, Ձեր համբույրի բորբ կրակի խենթ գերին եմ ես հիմա... *** Նա թախիծ նվիրեց ու թախծեց, Նա սիրեց ու երբեմն սիրվեց, Նրա սիրտը երբեմն բացվեց, Նրա սիրտը երբեմն բոցվեց: Նա ապրեց, ու խռովքն իր կյանքի Բաժանեց, նվիրեց ամենքին, Իսկ վերջում, երբ չկար էլ ոչինչ՝ Նա այրվեց, մոխրացավ... մոռացվեց... «Մշուշում»Հայտարարություն Հայտարարություն... Սերս եմ կորցրել, Կորցրել եմ ինձ, Կորցրել եմ հոգիս... Ու եթե գտնեք՝ շատ եմ խնդրում ձեզ – ինձ վերադարձրեք... Նա ասում էր ինձ, թե ես չեմ սիրում, Թե իմ հոգու մեջ էլ կրակ չկա, Նա ասում էր ինձ, թե խաբել եմ ես, Ու չէր հասկանում, չէր պատկերացնում, Որ ես՝ Հզորս, ես՝ Ճշմարտացիս՝ Կորցրել եմ սիրտս, կորցրել եմ հոգիս, Ու մոլորվել եմ իմ իսկ երազում, Ու մոլորվել եմ իմ իսկ երգերում, Ու ինձ չեմ գտնում... Հայտարարությու´ն. Ես խենթությունն եմ կորցրել հոգուս, Կարմիր ու կապույտ, ծիածանագույն, Երբեմն խորունկ, երբեմն էլ տափակ... Կամ մի քիչ ցինիկ, կամ էլ ռոմանտիկ, Միջին չափերի խենթություն էր այն՝ Մի քիչ հնացած, բայց շատ սիրելի, Ու եթե գտնեք՝ շատ եմ խնդրում ձեզ – ինձ վերադարձրեք, Ես տակ չեմ մնա. ես ձեզ կսիրեմ... Իսկ նա ասում է, թե ես չեմ սիրում, Թե չի երևում հուրը աչքերիս... Թե իմ շուրթերի կրակից ավաղ Նա էլ չի այրվում... Նա չի հասկանում, Որ իմ շուրթերի կրակը այն տաք – հիմա էլ չկա, Կորցրել եմ այն, և թափառում եմ ես իմ երազում, Ու երազներիս լաբիրինթոսում Մի քիչ սարդոստայն ու մի քիչ կարոտ լոկ հայտնաբերում, Եվ հետո՝ հոգնած ու հուսահատված, Նստում եմ մի չոր քարի կտորի՝ Բորբոսնած, այրված, կոտրված սրտի, Որ վաղուց արդեն ընկած է այնտեղ, Ու չի աշխատում... Իսկ իմ սիրելին ինձ չի հասկանում, Նա չի օգնում ինձ, Նա չի տեսնում ինձ... Նա ինձ չի սիրում... Հայտարարությու՛ն... «Մշուշում»Մենք... Ես, Դու, Երկու... Մենք դեռ երկու, Բայց արդեն մեկ, Մենք դեռ կիսատ, Բայց Ամբողջից հեռու ենք լոկ մի համբույրով... Մենք դեռ ծիլ ենք, Բայց կծաղկենք, Մենք մեզանով մեզ կհղկենք, Կծառանանք Ու կհասնենք երկինքներին Մեր երազի... Ես, Դու, Երկու... Սակայն հոգիս ինձ հուշում է, Որ մեր Մեկը դեռ կհառնի երազներից, Կպարուրի հոգիները մեր կիսավառ Ու կվառվի ամբողջական մի կրակով, Մե΄ր կրակով... Ես... Դու... Երկու... Ճակատագրի կամքին հլու Դեռ կփայլենք կամարում մեր երկինքների, Դեռ կսփռենք ծիածանվող անուրջները Մեր սրտերի, Մեր մտքերի, Եվ կլինենք անհաղթելի... «Մշուշում»
«Մշուշում»Համբույր Քո լույսից մի շող Դու ինձ նվիրիր, Ու մի ափսոսա, Ու մի համարիր, Թե ավելորդ են Ճաճանչները քո... Շուրթերդ մեղմիկ Շուրթերիս հպիր... Ու մի վախեցիր. Համբույրից ոչ-ոք Դեռ չի մահացել... Քո սիրտը` սրտիս, Քո լույսը` լույսիս, Համբերությունդ՝ համբերությանս Նվիրաբերիր... Ու մի հեռացիր... Մի թող ինձ մենակ այս աշխարհի հետ, Երբեք մի լքիր... «Մշուշում»Անցար Անցար, Ու մի վարդե շիկնանք Ինձ նետեցիր քո այտերից, Որ ես այրվեմ քո շիկնանքով: Անցար, Ու սեթևեթ մի հայացքով Իմ հոգու մեջ քաոս դրիր, Որ մոլորվեմ քո հայացքում: Անցար, Հեքիաթային փերու նման Իմ երազն ինձ նվիրելով... Որ ես քնած թե արթմնի՝ քեզ երազեմ... Անցար Ու ինձ նվիրեցիր Ընդամենը մի քանի պահ, Երկու հարված կյանքի վրձնով Դեռ չավարտված իմ կտավին, Երկու հպում հմուտ ձեռքով Իմ խենթ հոգու խելառ կավին, Որ այսուհետ քեզնով շնչեմ, Քեզնով երկնեմ տաղերը իմ, Ու... չիմանամ, թե ով ես դու: Դու հեռացար, Ինձ թողնելով շիկնած այտեր, Մի բորբ ժպիտ, Եվ սրտի խոլ մի տրոփյուն... «Մշուշում»Քո շուրթերի կիսաբացից... Քո շուրթերի կիսաբացից Իմ աշխարհն է կյանքով լցվել, Քո շուրթերի կիսաբացից Իմ խենթ սիրո արշալույսն է կրկին բոցվել: Կարծես հավերժ քեզ եմ սիրել, Կարծես ամեն համբույրիս մեջ քեզ եմ փնտրել, Քեզ եմ գգվել կարծես ամեն իմ սիրո հետ... .......................................................... Չեմ հասկանում, թե այս ի՞նչ է ինձ հետ եղել, Թե ինչու՞ են իմ կործանվող հոգու բոլոր երկինքները բոցավառվել, Թե ինչու՞ է ամեն անգամ քեզ տեսնելիս իմ մարմինը տենդում այնպես, Կարծես հիմա սիրտս պիտի ինձնից խլես... ...................................................... Ինչի՞ս էր պետք նորից այսպես խելագարվել, Քո շուրթերի կիսաբացից... Քո շուրթերի կիսաբացում Ինձ համար մի նոր համբույրի երազ վառել, Քո շուրթերի կիսաբացով այսպես գերվել, Այսպես տարվել... Այսպես անհույս ու անճամփա Սիրահարվել... |
||||||||||||
|
|